Լեհ անիմատորները տեսահոլովակ են ստեղծել 2.000 թղթե կերպարներից (տեսանյութ)
Ինդի ֆոլք ժանրի երիտասարդ երգիչ Շուգո Տոկումարուն հրապարակել է իր նոր Katachi տեսահոլովակը, որում թղթե կերպարները գեղեցիկ շքերթ են կազմում՝ ետ չմնալով երգի ռիթմից, հայտնում է adme.ru-ն։
Հոլովակի հեղինակները՝ լեհ անիմատորներ Կատարզինա Կիյեկը և Պրզեմիսլավ Ադամսկին, հսկայական աշխատանք են իրականացրել՝ գունավոր թղթից կտրելով հարյուրավոր յուրահատուկ կերպարներ։
Կադր կադրի հետևից պարող մարդը շարժվում է երաժշտությանը համահունչ։ Արդյունքում, ըստ adme.ru-ի, ստացվել է մի շարք, որից հնարավոր չէ աչք կտրել, իսկ ճապոնացի կատարողի հիանալի երաժշտությունը կրկնակի հաճույք է պատճառում։










