Ամստերդամում 10 տարի անց կբացվի «Ռեյկսմուզեումը» (լուսանկարներ)
Տասը տարվա վերականգնողական աշխատանքներից հետո, ապրիլի 13-ին հանրության առաջ իր դռները կբացի Ամստերդամի հայտնի «Ռեյկսմուզեում» (Rijksmuseum) թանգարանը, հայտնում է buro247.ru-ն։ Այն փակվել էր 2003-ին։ Աշխատանքները պլանավորվում էր ավարտին հասցնել 2006-ին, սակայն գործընթացը երկարել է։
«Ռեյկսմուզեումում» ներկայացված է գեղանկարչության հիանալի հավաքածու՝ Ռեմբրանդտից, Վերմերից և Հալսից մինչև Վան Գոգ։ Այցելուներին անմիջապես թանգարանում հեծանիվ քշելու հնարավորություն է տրվում։
19-րդ դարի շինության վերականգնումը թանգարանին, որը եթե ամենախոշորը չէ Նիդեռլանդներում, ապա այդպիսինն է Ամստերդամում, արժեցել է 375 մլն եվրո։
Շինության վերանորոգման աշխատանքներն իրականացրել են Cruz y Ortiz Arquitectos բյուրոյի իսպանացի ճարտարապետները, ֆրանսիացի Ժան Միշել Վիլմոնտը և Վան Հոգեստը։ Նրանք 1855-ին կառուցված շենքը համալրել են 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներով։























