Օտտավայում «Մշակույթների տոն» փառատոնին ներկայացվել է հայկական մշակույթը
Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի հայ մշակութային կազմակերպության աջակցությամբ ապրիլի 9-ին մասնակցել է Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիաների քոլեջում կայացած «Մշակույթների տոն» ամենամյա միջոցառմանը, տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
Տարբեր մշակույթների ներկայացմանն ուղղված այս միջոցառմանն իրենց տաղավարներով մասնակցել են շուրջ երկու տասնյակ դեսպանություններ և կազմակերպություններ:
ՀՀ դեսպանության տաղավարում ցուցադրվել են հայ մշակույթի մասին պատմող նյութեր, զբոսաշրջային բրոշյուրներ, իսկ հայ կամավորները մատուցել են հայկական ուտեստներ:
Ներկաներին ցուցադրվել է նաև տեսաժապավեն Հայաստանի տեսարժան վայրերի և մշակույթի վերաբերյալ:










