Նոր ֆիլմում կցուցադրվի մատնաչափիկ-այլմոլորակայինը (լուսանկարներ)

22:07 • 10.04.13

Առաջիկայում կթողարկվի վավերագրական ֆիլմ, որում կցուցադրվի Չիլիի Ատակամա անապատում հայտնաբերված փոքրիկ այլմոլորակայինը, ավելի ճիշտ՝ տարօրինակ էակի մասունքը, որը հայտնի է որպես այդպիսին, հայտնում է Huffington Post-ը՝ հրապարակելով լուսանկարներ:


Սթիվեն Գրիերի «Սիրիուս» վերնագրով ֆիլմում կցուցադրվի ոչ միայն 6 մատնաչափ հասակով այլմոլորակայինը: Կբացատրվի նաև թե այլմոլորակային քաղաքակրթության ներկայացուցիչներն ինչ էներգետիկ ռեսուրսներ են օգտագործում մեր մոլորակ այցելելու համար:

 

Աղբյուրը նշում է, որ եթե այդ ամենը ճիշտ լինի, ապա դա կլինի դարավոր հարցերի պատասխան: