Կոկո Շանելը՝ կոմիքսների հերոսուհի
Հանրահայտ Կոկո Շանելը, ում մասին հարյուրավոր գրքեր են գրվել և տասնյակ ֆիլմեր նկարահանվել, դարձել է Grands Destins de Femmes անվանումով շարքից կոմիքսների գրքի գլխավոր հերոսուհին։
Կոմիքսների շարքը պատմում է աշխարհի հայտնի կանանց մասին, հայտնում է buro247.ru-ը։
Հրատարակությունում, որը կթողարկվի միայն ֆրանսերենով, ընթերցողները կարող են ծանոթանալ Գաբրիել Շանելի ամբողջ պատմությանը՝ սկսած նրա որբ մանկությունից, La Rotonde սրճարանի բեմում ելույթից և կարելու նկատմամբ անհավանական սիրուց մինչև նորաձևության աշխարհում նրա հաջողակ կարիերան։ Գրքում կբացահայտվեն նաև տղամարդկանց հետ հարաբերությունների գաղտնիքները։
Տեքստի հեղինակն է Ֆրեյ Պասկալը, իսկ նկարազարդումների հեղինակը՝ նկարիչ Բեռնարդ Չիկոլինին։










