Շերեփից մինչև վրձին մեկ քայլ է. ամերիկացի շեֆ խոհարարը Վան Գոգի ոճով նկարներ է ստեղծում (լուսանկարներ)
Ամերիկացի շեֆ-խոհարար և ռեստորանի սեփականատեր Ջասթին Գեֆրին մշտապես հիացել է տաղանդավոր նկարիչ Վինսենթ վան Գոգի ստեղծագործություններով և 2001թ. որոշել է սեփական ուժերը փորձել նկարչության ոլորտում։
Արվեստի բնագավառում մասնագիտական կրթության բացակայության հանգամանքը չի խանգարում խոհարարին ցնցող կտավներ ստեղծել, որոնք մեծ ճանաչում են վայելում արվեստասերների շրջանում։
Նկարչի գործունեությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ներկերի ու գույների միջոցով ինքնաարտահայտումն ամենևին չի պահանջում պրոֆեսիոնալ կարողությունների առկայություն։
Այժմ նրա աշխատանքները ցուցադրվում են տարբեր պատկերասրահներում։
























