Ջիմ Քերրին կխաղա «քավության նոխազի» դեր
Ջիմ Քերրին կնկարահանվի «Ռիկի Ստանիկի» կատակերգությունում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Hollywood Reporter-ին:
Ֆիլմը կպատմի 3 դեռահասների մասին, ովքեր անզգուշության պատճառով այրում են հարևանի տունը: Մեղքը նրանք բարդում են Ռիկի Ստանիկի անունը կրող հորինված կերպարի վրա: Հետագա 20 տարիների ընթացքում հերոսներից յուրաքանչյուրը դիմում է Ռիկիի օգնությանը, երբ հայտնվում է ծանր վիճակում: Օրերից մի օր հերոսների կանայք հայտարարում են, որ նրանք ցանկանում են անձամբ ծանոթանալ Ստանիկիի հետ: Արդյունքում նրանք ստիպված են լինում վարձել անգործ դերասանին, որպեսզի նա խաղա Ռիկիի դերը:
Նախապես ենթադրվում էր, որ Ռիկի Ստանիկիի դերը կխաղա Ջեյմս Ֆրանկոն, սակայն դերասանը հրաժարվել է մասնակցել ծրագրին: Ֆիլմի ստեղծողները որպես դերակատար քննարկում էին Խոակին Ֆենիկսի թեկնածությունը սակայն վերջում դերը առաջարկել են Ջիմ Քերրիին:
«Ռիկի Ստանիկի» ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2013 թվականի ամռանը:










