Փոլ Մաքքարթնին կրկին առաջին հորիզոնականն է զբաղեցրել ամենահարուստ բրիտանացի աստղերի թվում

09:43 • 11.04.13

Լեգենդար «The Beatles» խմբի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին կրկին առաջին հորիզոնականն է զբաղեցրել բրիտանական շոու բիզնեսի ամենահարուստ գործիչների ցուցակում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ «Sunday times» պարբերականի կազմած ցանկի առաջին տասնյակը հրապարակվել է այսօր։

 

Ըստ փորձագետների՝ Մաքքարթնիի և նրա կնոջ համատեղ կարողությունը 680 մլն ֆունտ ստեռլինգ է (1 մլրդ 40 մլն դոլար)։ Երաժիշտը գլխավորում է ամենահարուստ բրիտանացի շոումենների ցուցակը սկսած 1989-ից, երբ պարբերականը սկսեց անցկացնել տվյալ հետազոտությունը։ Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 80 մլն ֆունտ։

Ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնում է երգահան Էնդրյու Լլոյդ Ուեբերը՝ 620 մլն ֆունտ (950 մլն դոլար)։

 

Երրորդ հորիզոնականում են իռլանդական U2 խմբի մասնակիցները, ովքեր համագործակցում են բրիտանական ձայնագրման ընկերությունների հետ։ Խմբի 4 անդամների կարողությունը գնահատվում է 520 մլն ֆունտ (800 մլն դոլար)։

 

Այնուհետև ցուցակում հաջորդում են երգիչ Էլթոն Ջոնը (370 մլն դոլար), ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և նրա կինը (305 մլն դոլար), երգիչ Միք Ջագերը (305 մլն դոլար)։