Շառլոթ Բրոնտեի բանաստեղծությունը վաճառվել է 140 հազար դոլարով

17:14 • 11.04.13

Բրիտանացի գրող Շառլոթ Բրոնտեի բանաստեղծության ձեռագիրն աճուրդում վաճառվել է նրա բանաստեղծությունների համար ռեկորդային՝ 92.000 ֆունտ ստեռլինգով (մոտ 140 հազ. դոլար), հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով BBC News-ին:

 

«Ես զբոսնում էի կանաչապատ անտառում» («I've Been Wandering in the Greenwoods») վերնագրով բանաստեղծությունը Բրոնտեն գրել է 1829-ին՝ 13 տարեկան հասակում։

Աճուրդի կազմակերպիչներն ակնկալել են ստանալ մոտ 45 հազ. ֆունտ (մոտ 70 հազ. դոլար)։ Bonhams աճուրդի տան տվյալներով՝ ապրիլի 10-ին կայացած աճուրդում այն գնել է մի արտասահմանցի, ով ցանկացել է անհայտ մնալ։

 

Աճուրդում վաճառվել են նաև հայտնի հեղինակների ևս մի քանի ձեռագրեր, մասնավորապես՝ Ջոն Քիթսի բանաստեղծության սևագիրը՝ ռեկորդային 277 հազ. դոլարով, Ջորջ Բայրոնի, Թոմաս Էլիոթի և Ռոբերտ Բերնսի բանաստեղծությունները։