Ֆրանսիայի գլխավոր ռաբբին հրաժարական է տվել գրագողության պատճառով

21:59 • 11.04.13

Ֆրանսիայի գլխավոր ռաբբի Ժիլ Բերնհայմը հրաժարվել է իր պաշտոնից գրագողության սկանդալից հետո, հայտնում է BBC-ն:

Հրեա հոգևորականը խոստովանել է, որ գրագողություն է կատարել մի քանի հեղինակներից իր «40 հրեական մեդիտացիա» գրքի համար, իսկ իր ռեզյումեում գիտական աստիճանի հարցով ստել է, թե իբր Սորբոնի համալսարանից է աստիճան ստացել:


Այս առիթով հրեա հոգևորական գործիչները Ֆրանսիայում արտակարգ հանդիպում են նշանակել: Առայժմ Բերնհայմի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: