Universal Music ընկերությունը հայտնվել է թմրանյութերի հետ կապված սկանդալում

14:27 • 11.04.13

Աշխարհի խոշորագույն Universal Music երաժշտական կորպորացիան հայտնվել է թմրանյութերի հետ կապված սկանդալում, հայտնում է pravda.ru-ն։


Ընկերության անանուն աշխատակցուհու խոսքով՝ Լոս Անջելեսում մեդիահոլդինգի շտաբ-բնակարանի տարածքում թմրանյութեր օգտագործում են ամենուր և բացահայտ։

 

Universal Music-ի դեմ հայց է ներկայացրել շտաբ-բնակարանի անվտանգության աշխատակիցը, ով ցանկացել է գաղտնի մնալ և իրեն նկարագրել է որպես 41-ամյա աֆրոամերիկյան ծագում ունեցող կին։

 

Նրա խոսքով՝ շատ հայտնի մարդիկ և ըկերության աշխատակիցներ բացահայտ կերպով մանիպուլյացիաներ են իրականացնում թմրանյութերի հետ և նույնիսկ իրեն են առաջարկել։


Շտաբ-բնակարանի ղեկավարությունն աչք է փակում այդ ամենի վրա։ Աշխատակցուհին պատմել է, որ երբ մի անգամ ստուդիայում զգացել է մարիխուանայի հոտը և հարցրել, թե ով է, նրան պատասխանել են՝ «Դա Ադամ Լևինն է Maroon 5 խմբից։ Նրան ամեն ինչ կարելի է։ Եթե նա ցանկանա նախասրահում կոկաինից ուղի անել, դա նորմալ է»։