Walt Disney-ը հաստատել է աշխատակիցների կրճատման մտադրությունը
Walt Disney ընկերությունը հաստատել է իր աշխատակիցների հաստիքների կրճատման պլանները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Կորպորացիայի հաղորդագրությունում նշվում է, որ գործընթացը կվերաբերվի գրեթե բոլոր ենթաբաժիններին։ «Զարգացման ռազմավարությանը համաձայն՝ ղեկավարությունը ստեղծված մրցակցային պայմաններում, ինչպես նաև համաձայնվելով շուկայի պահանջների հետ, որոշում է կայացրել կրճատել անձնակազմի թիվը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ պատրաստվում են կենտրոնանալ ֆիլմերի արտադրության վրա, ներառյալ՝ «Աստղային պատերազմների» նոր մասերի։ Disney-ի վերջին հաջողակ նախագիծը դարձել է ռեժիսոր Սեմ Ռեյմիի «Օզ. հզորն ու սարսափելին» ֆիլմը, որը համաշխարհային վարձույթում հավաքել է 454 մլն դոլար։










