«Gangnam Style»-ի հեղինակը նոր երգ է թողարկել

22:48 • 12.04.13

Կորեացի կատարող PSY-ը, որի իսկական անունն է Պակ Չէ Սան, նոր սինգլ է թողարկել՝ «Gentleman» անվանումով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:


Երգն անմիջապես առաջատար է դարձել տարբեր կորեական կայքերում ըստ լսումների և ներբեռնումների քանակի:


PSY-ն առաջին անգամ կենդանի կատարմամբ կներկայացնի երգը Սեուլի World Cup Stadium հրապարակում ապրիլի 13-ին կայանալիք համերգի ժամանակ:


Հիշեցնենք, որ երգչին համաշխարհային ճանաչում է բերել իր «Gangnam Style» երգը, որը նա թողարկել էր 2012-ին: