Ախալցխայում անցկացվել է «Ախալցխա 2013» տարածաշրջանային փառատոնը
Ապրիլի 12-ին Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում անցկացվել է «Ախալցխա 2013» տարածաշրջանային փառատոնը, որին մասնակցել են երգի և պարի համույթներ ամբողջ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից, տեղեկանում ենք akhaltskha.net կայքից:
Փառատոնին մասնակցել են երկու հայկական համույթներ՝ «Ջավախք»-ը Ախալքալաքից և Հայկական երիտասարդական կենտրոնի «Գոհանամք» համույթը Ախալցխայից:
Միջոցառման ավարտին Ախալցխայի շրջանի գամգեբելիի պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեն պատվոգրեր է հանձնել փառատոնին մասնակից բոլոր համույթներին, այդ թվում նաև Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի «Գոհանամք» համույթի ղեկավար Տիրուհի Համբարձումյանին:













