Աննա Ախմատովայի ժողովածուն վաճառվել է ռեկորդային գնով

20:24 • 12.04.13

«Նիկիտսկի անտիկ գրքերի տանը» տեղի ունեցած աճուրդում վաճառվել է «Աննա Ախմատովայի բանաստեղծությունները.1909-1945» ժողովածուի հազվագյուտ նմուշը, որը հրատարակվել էր 1946-ին: Այն վաճառվել է 1.7 մլն ռուբլի արժեքով, ինչը ռեկորդային է Աննա Ախմատովայի գրքերի համար, որոնք երբևէ վաճառվել են: Այս մասին տեղեկացնում է «ՈԻԱ Նովոստի»-ն:


Հետաքրքրական է, որ գրքի հրապարակումից անմիջապես հետո գրեթե բոլոր օրինակները ոչնչացվել են, և միայն մի քանի օրինակ էր պահպանվել: Գիրքն ի սկզբանե գնահատվել էր 300 ռուբլի: Իսկ գնի աճի վրա ազդել է Աննա Ախմատովայի ստորագրությունը, որը նա թողել էր առաջին բանաստեղծությունների հավաքածուի վրա: