Nirvana խմբի տեսահոլովակում կոտրված կիթառը վաճառքի է հանվել eBay-ում (տեսանյութ)

17:59 • 12.04.13

«Smells Like Teen Spirit» տեսահոլովակում Nirvana խմբի մենակատար Քուրտ Քոբեյնի կոտրած Zen-On բաս կիթառը վաճառքի է հանվել eBay համացանցային աճուրդում. նմուշի արժեքը 150 հազ. դոլար է, հայտնում է Лента-ն։

 

Միջազգային գնորդներին այն հասանելի կլինի աշխարհի բոլոր կետերում։ Գործիքը վաճառում է կիթառների հավաքորդ և Motley Crew խմբի թանգարանի կազմակերպիչը, ով նշել է, որ պատրաստ է խելամիտ վաճառքի և գնային առաջարկներին։

 

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ Քոբեյնը վերցրել է կիթառահարից գործիքն ու կոտրել։ Կիթառի կոտրված մասնիկները վերցրել է հոլովակի նկարահանումներին հրավիրված դեռահասներից մեկը, ով էլ հետագայում վաճառել է այն Christie's աճուրդում։