Կաննի 66-րդ կինոփառատոնը կփակի «Զուլու» ֆիլմը
Կաննի 66-րդ կինոփառատոնը կփակվի ֆրանսիացի ռեժիսոր Ժերոմ Սալի «Զուլու» ֆիլմով, հայտնում է Лента-ն։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՝ ռասսայական խտրականությունների ժամանակաշրջանում։
Ըստ սցենարի՝ 2 ոստիկան, որոնց մարմնավորում են Օռլանդո Բլումն ու Ֆորեստ Ուիթաքերը, հետաքննում են 18-ամյա աղջկա սպանության գործը, որն իրականում ավելի բարդ ու խճճված է, քան նրանք պատկերացնում էին։
Կաննի կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 15-25-ը. դրա բացումը կանի Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հիման վրա գրված «Մեծն Գեթսբի» ֆիլմը, որի ռեժիսորն է Բազ Լուրմանը։










