ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ղազնի քաղաքը հռչակել է իսլամական քաղաքակրթության կենտրոն

14:51 • 13.04.13

ՄԱԿ-ի Կրթության, գիտության, մշակույթի հարցերով կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Աֆղանստանի կենտրոնական Ղազնի նահանգի համանուն վարչական կենտրոնն այսօր հռչակել է իսլամական քաղաքակրթության կենտրոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

 


Ինչպես հայտնում է «Պաժվակ» լրատվական գործակալությունը, քաղաքում անցկացվում է հանդիսավոր արարողություն։

 

Աֆղանստանում Ղազնի քաղաքն իսլամական քաղաքակրթության կենտրոն հռչակելու նախապատրաստական աշխատանքները վաղուց էին ընթանում։ 2010-ի աշնանը Տեղեկատվության և մշակույթի նախարարության Պատմական հուշարձանների վերականգնման և պահպանության վարչության պետ Աբդուլ Ահադ Հավասին հայտնել էր, որ քաղաքում ակտիվորեն վերականգնվում է 10 պատմական հուշարձան, իսկ մինչև 2013-ը կվերականգնվի 33 այլ պատմական օբյեկտ։ Պետությունը դրա համար միլիոնավոր դոլարներ է հատկացրել։

 

Ինչպես հայտնում է «Պաժվակ»-ը, հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ուրբաթ և շաբաթ արտերկրից ժամանել են պատվիրակություններ, ինչպես նաև Աֆղանստանի կառավարության պաշտոնական պատվիրակությունը, պատգամավորներ։ Արարողությունը սկսվել է Ղուրանի ընթերցմամբ, ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ։