Վուդի Ալենը ֆիլմ կնկարահանի Հունաստանի մասին
Հոլիվուդյան լեգենդար ռեժիսոր Վուդի Ալենը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Հունաստանի մասին, որը կապտմի թե ինչպիսինն է հույների կյանքը տնտեսական ճգնաժամի ծանր պայմաններում։
Ինչպես նշում է Euromag-ը, գլխավոր դերերում կնկարահանվեն Բրեդ Փիթն ու Պենելոպա Կրուզը, իսկ ֆիլմի դեռևս չհաստատված անվանումն է «Գիշերային Աթենք»։
Ինչ վերաբերում է դրա սցենարին, ապա այն գրել է հանրահայտ գրող Փոլ Օստերը։ Greece Today-ն իր հերթին նշում է, որ նկարահանման աշխատանքները կսկսվեն մայիսի սկզբին և կընթանան ինչպես Աթենքում, այնպես էլ հունական Զակինֆե և Սանտորինի կղզիների վրա։
Վուդի Ալենը նախկինում արդեն մի շարք ֆիլմեր է նկարահանել Բարսելոնայի, Փարիզի և Հռոմի վերաբերյալ։










