Չինաստանում հայտնաբերվել է VII դարի կայսեր դամբարանը
Չինացի հնագետները երկրի արևելքում հայտնաբերել են Սյուննի տոհմի երկրորդ կայսր Յան-Դիի գերեզմանը (581-618 թթ.): Դամբարանը գտնվել է Հանցզյան քաղաքում: Գիտնականները դամբարանում հայտնաբերել են պղնձյա և նեֆրիտե իրեր և այժմ լրացուցիչ պարագաներ են հավաքում՝ ուսումնասիրելու և հաստատելու համար, որ շիրմաքարը պատկանել է Յան-Դի կայսերը: Այս մասին գրում Вести.ru-ն:
Յան-Դի կայսրը թագավորել է 604-618 թվականներին: Հենց այդ ժամանակաշրջանում է ավարտվել կարևոր նշանակություն ունեցող ջրանցքի շինարարությունը և Չինական պատի վերակառուցումը: Չինական գրականության մեջ նա ներկայացվում է որպես ժամանակի խոշորագույն բռնակալներից մեկը, հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:










