Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամիի նոր վեպը ռեկորդային քանակով է վաճառվել
Աշխարհի ամենահայտնի ժամանակակից գրողներից մեկի՝ ճապոնացի Հարուկի Մուրակամիի նոր «Անգույն Տասակի Ցուկուրուն և նրա ուխտագնացության տարին» վերնագրով վեպի շուրջ անասելի իրականացում է սկսվել, հայտնում է Вести-ն։
Նախնական տպաքանակը՝ կես միլիոն օրինակ, վաճառվել է հենց առաջին օրը։ Հրատարակչությունը ստիպված է եղել հրատապ լրացուցիչ 100 հազար գիրք պատվիրել, սակայն, միևնույնն է, խանութներում հերթերը չեն պակասում։
Ընթերցողները գիրքը նախապես էին սկսել պատվիրել։ Միան Amazon.com համացանցային խանութում ավելի քան 20 հազ. նախնական պատվեր էին գրանցված եղել, իսկ տպաքանակը ռեկորդային է եղել Ճապոնիայի համար։
Նման իրարանցումը պայմանավորված է հեղինակի հայտնիությամբ, բացի այդ ազդեցություն է ունեցել նաև հեղինակի երեք տարվա լռությունը։










