Օգյուստ Ռոդենի «Մտածողը» քանդակը դրվել է աճուրդի

12:28 • 14.04.13

 

Նյու Յորքում Sotheby's աճուրդի տունը հայտարարել է, որ վաճառքի է դնում հայտնի ֆրանսիացի քանդակագործ Ֆրանսուա Օգյուստ Ռոդենի 3 աշխատանքները, որոնցից գլխավոր նմուշը կդառնա «Մտածողը» քանդակը, որը ստեղծվել է 1906-ին ամերիկացի հրատարակիչ Ռալֆ Պուլիտցերիի պատվերով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Արձանի բարձրությունը կազմում է 71.5 սմ, իսկ նախնական գինը՝ 8-12 մլն դոլար է։


«Համբույր» քանդակը (1909թ.)՝ 39.8 սմ բարձրությամբ, և «Ուգոլինոն և երեխաները» աշխատանքը (1883թ.)՝ 51 սմ բարձրությամբ, աճուրդի կազմակերպիչները գնահատում են 0.8-1.2 մլն դոլար յուրաքանչյուրը։ Վաճառքը կկայանա մայիսի 7-ին։

 

 

 

Уголино

Posted Image