Բարսելոնայում բացվել է գրքերի «սեքոնդ հենդ»
Բարսելոնայում Արիբաու և Ռոսելյոն փողոցների հատման վայրում բացվել է օգտագործված գրքերի խանութ, գրում է Корреспондент-ը։
Գրախանութում դարակները լիքն են տարբեր ժանրերի գրքերով։ Մեկ գրքի արժեքն է 3 եվրո։ Միաժամանակ երկու գիրք գնելու դեպքում գնորդը ստանում է զեղչ և վճարում ընդամենը 5 եվրո, իսկ 5 գիրք գնելու դեպքում վճարում է ընդամենը 10 եվրո։
Խանութի ցուցափեղկում ամրացված է պաստառ, որը բացատրում է խանութի աշխատանքային սկզբունքը. «Միշտ էլ կան կարդացած գրքեր, և գրքեր, որոնք դեռ պետք է կարդալ, այդ պատճառով էլ մենք դրանք գնում ենք և վաճառում»։
Ցանկացողները կարող են խանութ բերել կարդացած գրքեր, որոնք նրանցից կգնեն յուրաքանչյուրը 20 ցենտով։ Միակ պահանջն է, որ գիրքը լինի լավ վիճակում։










