Այսօր Մշակույթի միջազգային օրն է

12:36 • 15.04.13

Մշակույթի միջազգային օրը նշվում է ապրիլի 15-ին, հայտնում է РИА Новости-ն։

Օրը կապված է 1935թ. ապրիլի 15-ին Վաշինգտոնում ստորագրված «Պատմական հուշարձանների և գեղարվեստական ու գիտական հաստատությունների պահպանության մասին» պայմանագրի հետ, որը միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է Ռերիխի դաշնագիր անվանումով։

 

Դաշնագրի ստորագրման օրը որպես Մշակույթի միջազգային օր նշելու նախաձեռնությամբ 1998-ին հանդես է եկել Մշակույթի պահպանության միջազգային լիգան, որը հիմնադրվել է 1996-ին Ռերիխների միջազգային կենտրոնի կողմից։

 

Այդ ժամանակից ի վեր աշխարհի բազմաթիվ քաղաքներում ապրիլի 15-ին նշվում է Մշակույթի միջազգային օրը։ Այս տարի օրն անցկացվում է «Սեր, Գեղեցկություն, Գիտելիք՝ տիեզերքի կյանքի հիմքը» կարգախոսով։