Նշվել է Google Art նախագծի ամենահայտնի կտավը
Google ընկերությունն ապրիլի 15-ին նշվող Մշակույթի միջազգային օրը որոշել է Google Art նախագծի ամենահայտնի կտավները, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է Վինսենթ վան Գոգի «Աստղազարդ գիշեր» կտավը, հայտնում է РИА Новости-ն։
Google Art նախագծի շրջանակում, որը թողարկվել է երկու տարի առաջ, Google-ի մասնագետները թվայնացնում են համաշխարհային թանգարանների և պատկերասրահների հավաքածուները։
Ընկերությունը համագործակցում է աշխարհի 43 երկրների ավելի քան 200 թանգարանների հետ, իսկ ընդհանուր առմամբ նախագծում ներկայացված է ավելի քան 400 հազ. նկար։










