Հայտարարվել են MTV Movie Awards-ի հաղթողները (լուսանկարներ)

09:56 • 15.04.13

Լոս Անջելեսում անցկացվել է MTV կինոմրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել Ջոս Ուիդոնի «Վրիժառուները», հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Ուիդոնի աշխատանքը նաև մրցանակներ է ստացել «Լավագույն ծեծկռտուք» և «Լավագույն չարագործ» անվանակարգերում։ Լավագույն դերասան- դերասանուհի են ճանաչվել Բրեդլի Կուպերը և Ջենիֆեր Լոուրենսը, որոնք մարմնավորել են «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի գլխավոր դերերը։ Կինեմատոգրաֆում ընդհանուր ներդրման համար մրցանակ է ստացել Ջեյմի Ֆոքսը։

 

Նախկինում արարողությունն անցկացվել է հունիսին, սակայն 2013-ից որոշում է կայացվել այն անցկացնել ապրիլին։ Դա արվել է Հոլիվուդի համառության արդյունքում, քանի որ մայիսին ոչ պաշտոնապես բացվում է այսպես կոչված՝ «բլոգբասթերների սեզոնը», իսկ մրցանակի հանձնման արարողությունը համարվում է նման ֆիլմերի համար գովազդային հարթակ։

 

Արարողությանը կայացել է «Քաղցած խաղեր» ֆիլմի երկրորդ մասի առաջին թրեյլերի համաշխարհային պրեմիերան։

Ցուցադրվել են նաև «Երկաթե մարդ 3»-ից նոր կադրեր, որի պրեմիերան ԱՄՆ-ում ծրագրված է ապրիլի 18-ին։

 

MTV Movie Awards մրցանակ ընդհանուր առմամբ հանձնվում է 12 անվանակարգում, ի դեպ, հաղթողներին որոշում է հանդիսատեսի քվեարկությունը։

 

2012-ին «Լավագույն ֆիլմ» էր ճանաչվել «Մթնշաղ. Սագա. Արևածագ», իսկ լավագույն դերասան-դերասանուհի՝ Ջոշ Հաթչերսոնը և Ջենիֆեր Լոուրենսը։