Sotheby's-ում աճուրդի կհանվի ԱՄՆ առաջին տպագիր գիրքը
Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի 1640թ. տպագրված Մասաչուսեթսի սաղմոսաց գրքի (Bay Psalm Book) պահպանված 11 օրինակներից մեկը. դա առաջին գիրքն է, որը տպագրվել է ժամանակակից ԱՄՆ-ի տարածքում, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։
Վաճառքը կկայանա 2013թ. նոյեմբերին, իսկ ապրիլի 19-21-ը գիրքը կցուցադրվի Նյու Յորքում։ Այնուհետև այն կցուցադրվի Ֆիլադելֆիայում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Դալասում։ Սպասվում է, որ գրքի արժեքն աճուրդում կգերազանցի 15 մլն դոլարը։
Սաղմոսաց գիրքը, որը վաճառքի կհանվի աճուրդում, Բոստոնի Old South Church եկեղեցուն պատկանող երկու գրքերից մեկն է։










