Տրապիզոնի Այա Սոֆիայի թանգարան-եկեղեցին մզկիթի կվերածվի

09:12 • 15.04.13

Տրապիզոնի մուֆթի Վեյսել Չաքըն հայտարարել է, որ քաղաքի Այա Սոֆիայի տաճարը, որն այժմ որպես թանգարան է օգտագործվում, մզկիթի կվերածվի։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, արդեն մզկիթի իմամ է նշանակվել։ «Այա Սոֆիան պաշտամունքի համար հարմարեցնելու գործընթացը երկար չի տևի»,-ասել է նա։

 

Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսը դեռևս անցյալ տարի դեմ էր արտահայտվել տաճարը մզկիթի վերածելու գաղափարին։

 

«Այա Սոֆիան մզկիթի վերածելու անհրաժեշտություն չկա։ Այն պետք է մնա որպես եկեղեցի-թանգարան։ Այս տարածքում մուսուլմանների աղոթքի համար առանց այն էլ մզկիթներ շատ կան, և դրանց մեծ մասն այժմ դատարկ են»,-ասել էր հոգևորականը։