ABBA խմբի անդամները հեղինակել են «Եվրատեսիլ 2013»-ի օրհներգը

00:39 • 16.04.13

Շվեդական ABBA փոփ խմբի մասնակիցներ Բեննի Անդերսոնը և Բյորդ Ուվլեուսը DJ Avicii  հետ համագործակցությամբ գրել են «Եվրատեսիլ 2013»-ի օրհներգը, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով մրցույթի պաշտոնական կայքին:


«We Write History» երգը կդառնա «Եվրատեսիլի» հիմանական երաժշտական թեման: Մրցույթը կկայանա 2013 թվականին շվեդական Մալմե քաղաքում, և երգն առաջին անգամ կլսվի մրցույթի եզրափակիչ մասում՝ մայիսի 18-ին:


«Եվրատեսիլի» մրցութային ծրագրում երգը չի ներկայացվի: Ըստ կազմակերպիչների, Մալմեում կայանալիք մրցույթում սեփական օրհներգ ստեղծելու միտքը ծագել էր միջոցառմանը պատրաստվելու հենց սկզբին, իսկ Բեննին, Բյորնը և Avicii-ն հայտնվել են այդ երգի ամենահավանական հեղինակների թվում: Կազմակերպիչների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ABBA-ն և Avicii-ն հանդիսանում են Շվեդիայի գլխավոր երաժշտական «արտահանման» ներկայացուցիչները, հայտարարել է շվեդական դիջեյի պրոդյուսեր Էշը:


Դեռևս հայտնի չէ` արդյո՞ք «We Write History» երգը կներկայացվի մրցույթից առաջ: