Լարերի վրայով քայլող, ձի հեծնող կատուներ. Յուրի Կուկլաչովի լեգենդար թատրոնը վերաբացվել է (լուսանկարներ,տեսանյութ)
Հանրահայտ Յուրի Կուկլաչյովի՝ 1990-ական թվականներին հիմնած աշխարհում միակ կատուների թատրոնը, 1 տարվա դադարից հետո կրկին վերաբացվել է, գրում է Daily Mail-ը։
Վերանորոգման աշխատանքներից հետո Կատուների թատրոնը հյուրընկալել է մոտ 120 կատուների, որոնք ամենանահավանական հնարքներն են անում՝ քայլում են լարի, ծաղրածուների մեջքի, ուսերի վրայով, ձի են հեծնում կամ էլ կանգնում են ապակյա գնդակի գլխին։
Լեգենդար թատրոնի վերաբացումը սպասելի իրադարձություն է եղել Մոսկվայում և հարյուրավոր հետաքրքրասեր տեղացիներ գնացել են դիտելու առաջին ներկայացումը՝ չորքոտանի արտիստների մասակցությամբ։













