Հոլիվուդի ամենաատելի աստղերի ցուցակը գլխավորում է Գվինեթ Փելթրոուն

23:07 • 16.04.13

Ամերիկացիները Գվինեթ Փելթրոուին համարում են հոլիվուդյան ամենաեսասեր աստղը: Գնահատականը հրապարակվել է ամերիկյան «Star» ամսագրի խմբագրության կողմից: Առաջատար եռյակում Փելթրոուից բացի տեղ են գտել նաև Քրիստին Ստյուարտը և Ջենիֆեր Լոպեսը: Այս մասին գրում է tvrain.ru-ն:


Հարցումների արդյունքում դերասանուհի Գվինետ Փելթրոուն ճանաչվել է հոլիվուդյան ամենաատելի աստղը: Ամերիկացիներից շատերին դուր չի գալիս, որ Գվինեթը փորձում է գումար աշխատել առողջ ապրելակերպ քարոզելու միջոցով: Երկրոդ տեղում է գտնվում Քրիստին Ստյուարտը, ում սիրավեպը Ռոբերտ Փատկինսոնի հետ նյարդայնացնում է ամերիկացիներին: Երրորդն այս ցուցակում երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն է, ում համարում են չափազանց եսասեր, տեղեկացնում է РИА Новости-ն:


Առաջին տասնյակում են հայտնվել նաև Մադոննան, ով իր տարիքում պետք է «ավելի համեստ իրեն պահի», Ջասթին Բիբերը, ով չափազանց շատ է հայտնվում սկանդալների հորձանուտում և Էնն Հետեուեյը, ում անվանում են «անտաղանդ դերասանուհի»՝ չնայած նրա շահած «Օսկար»-ին: