Մասաչուսեթսի սաղմոսարանը կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ գիրքը

21:59 • 16.04.13

Քեմբրիջի հիմնադրումից 20 տարի անց՝ 1640-ին, այնտեղ լույս տեսավ առաջին գիրքը, գրում է RBC-ն:
Սաղմոսներ պարունակող գիրքը հայտնի է «Սաղմոսների Մասաչուսեթսի գիր», որն անգլերեն սաղմոսների չափածո թարգմանությունն է: Դա, ըստ ավանդույթի իրականացրել են «30 ազնիվ ու ուսյալ հոգևորականներ»:


Այդ գրքի 1700 օրինակից մեզ է հասել 11-ը: Տարբեր թանգարաններից բացի դրանցից մեկը պահվում է բրիտանական Հին հարավային եկեղեցում, որն էլ վաճառքի է հանել բացառիկ նմուշը՝ նշելով, որ վաճառքի ստացված միջոցները կուղղվեն համայնքի այլ հին գրքերի պահպանությանը:


Sotheby's-ից կարծիք է հնչել, որ դա կարող է դառնալ աշխարհի ամենաթանկ գիրքը՝ 15 մլն դոլար գնով: Այլ փորձագետներ կարծիք են հայտնել, որ նշված թիվը կարող է կրկնակի գերազանցվել:

 

Ներկայում աշխարհում ամենաթանկ գիրքը «Ամերիկայի թռչուններն է» (19-րդ դար), որը 2010-ին վաճառվել էր 11,5 մլն-ով: