ԱՄՆ-ում հայտարարվել են Պուլիտցերյան մրցանակի հաղթողների անունները

08:54 • 16.04.13

Պուլիտցերյան մրցանակի «Միջազգային լրագրություն» անվանակարգում մրցանակը շնորհվել է The New York Times պարբերականի թղթակից Դևիդ Բարբոզեին, ով ներկայացրել է հանրությանը նյութեր Չինաստանի բարձր էշելոններում կաշառակերության մասին, հայտնում է ИТАР-ТАСС-ը


Մեկնաբանելով իր ընտրությունը՝ Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի մրցութային ժյուրին նշել է, որ հրապարակումները պատրաստվել են Չինաստանի իշխանությունների կողմից «մեծ ճնշման պայմաններում»։


Մեկնաբանությունների համար մրցանակը տրվել է երիտասարդ թղթակից Բրեթ Սթիվենսին The Wall Street Journal-ից, ով լուսաբանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։


Սիրիական թեման մրցանակներ է բերել ֆոտոլրագրողներին լրատվականներին Associated Press-ից և ակնարկագրի France Presse-ից:


Ինչ վերաբերում է ամերիկյան սյուժեներին, ապա լուրերի լուսաբանման համար մրցանակ են ստացել The Denver Post-ի լրագրողները, ովքեր աշխատել են Կոլորադոյի Աուրորա կինոթատրոնում տեղի ունեցած արյունալի սպանդի վայրում։


Հասարակայնորեն կարևոր լրագրողական հետաքննության համար հեղինակավոր մրցանակի արժանացել է«Fort Lauderdale Sun Sentinel–ի խմբագրությունը, որը նկարագրել է, թե ինչպես են տեղի ոստիկանները ոչ աշխատանքային ժամին մրցարշավներ կազմակերպում՝ վտանգելով մարդկանց կյանքը։


«Տեղական լուրեր» անվանակարգում նշվել են Minneapolis Star Tribune-ի՝ նորածին երեխաների մահվան մասին նյութերը։


Պուլիտցերյան մրցանակն ամենահեղինակավոր լրագրողական և գրական մրցանակն է ԱՄՆ-ում։