Հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի մասին պատմող հաջորդ գրքի անվանումը
Լեգենդար բրիտանացի գաղտնի գործակալ 007-ի՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող հաջորդ գրքի հեղինակ Ուիլյամ Բոյդը գաղտնազերծել է ստեղծագործության անվանումը՝ Solo mission («Սոլո առաքելություն»)։
Ինչպես նշում է The Guardian-ը, նոր գրքում 45-ամյա գործակալը կշեղվի «վերևից» հաստատված ծրագրից և կանցնի սեփական առաքելության իրագործմանը։
«Իմ նովելում դեպքերն այնպես են զարգանում, որ ստիպում են Բոնդին սեփական առաքելությունն իրագործել, ինչն արվում է առանց տնօրինության իմացության և թույլտվության։ Այնուամենայնիվ, խիզախ Բոնդը պատրաստ է պատասխան տալ իր չնախատեսված քայլերի համար»,-նշել է Բոյդը։
Նա նաև հստակեցրել է, որ «Սոլո առաքելության» գործողությունների գլխավոր վայրն Աֆրիկա մայրցամաքն է, որտեղ տեղի ունեցած միջադեպի հետևանքով նա վճռում է միայնակ գործել և ի վերջո հայտնվում է ԱՄՆ-ում։










