Նյու Յորքում կայացել է Tribeca 2013 կինոփառատոնի բացումը (լուսանկարներ)

15:34 • 17.04.13

Նյու Յորքում (ԱՄՆ) մեկնարկել է Tribeca Film Festival-ը, գրում է buro247.ru-ն։

Քաղաքում մշակութային կյանքը վերականգնելու նպատակով փառատոն կազմակերպելու գաղափարը պատկանում է հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոյին, Ջեյն Ռոզենտալին և Քրեյգ Հաթքոֆին։ Հենց նրանք են 2012-ին հիմնել Tribeca կինոփառատոնը։

 

Այսօր Tribeca-ն ամենակարևոր իրադարձություններից է Նյու Յորքի կինոյի կյանքում։

Փառատոնի բացմանը մասնակցել են Քրիստոֆեր Ուոքենը, Վուփի Գոլդբերգը, Սիենա Միլերը, Կարոլինա Կուրկովան և շատ այլ հայտնի դեմքեր։

 

Ապրիլի 17-28-ը կանցկացվի փառատոնի մրցութային ծրագրի դիտումը, այնուհետև կհայտարարվեն «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Խաղարկային կինոյի լավագույն սկսնակ հեղինակ», «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» և «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգերի հաղթողները։