Ջորջիո Արմանին և Շոն Փենը համագործակցում են LA Paris Photo-ի շրջանակում
Հայտնի Paris Photo տոնավաճառը, որը 2011-ից սկսած համագործակցում է Ջորջիո Արմանիի հետ, բացում է իր լոսանջելեսյան տարբերակը, գրում է buro247.ru-ն։
LA Paris Photo-ն ԱՄՆ-ում կանցկացվի ապրիլի 26-28-ը, Հոլիվուդի Paramount Pictures Studios-ի տարածքում։ Արմանին կներկայացնի իր 3-րդ՝ Acqua #3 անվանումով ցուցադրությունը՝ կազմված Ջիմ Գոլդբերգի լուսանկարներից։
Մոդելավորողը կրկին կազմակերպում է այն՝ հաջակցություն UNICEFF և «Կանաչ խաչ» ծրագրերի. Արմանիի նախաձեռնած Acqua for life նախագիծը 2011-ից մինչ այժմ հավաքել է մոտ 92 մլն լիտր խմելու ջուր Գանայի և Բոլիվիայի բնակիչների համար։
Տոնավաճառի շրջանակում Արմանին համագործակցում է ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենի հետ։ Նրանց միության մասին (բարեգործական գործունեություն, որը կտևի մի ամբողջ տարի) հայտնի էր դարձել դեռևս դեկտեմբերին։
Ապրիլին Acqua for life նախագիծը Փենին պատկանող J/P Haitian Relief Organization-ի հետ կրկին կօգնի Հաիթիի երկրաշարժից տուժած բնակիչներին։ Հենց այդ կղզին էլ կհայտնվի Ջիմ Գոլդբերգի լուսանկարներում։
Արմանիի խոսքով, այն, ինչով զբաղվում է Շոնը, շատ մոտ է իր ծրագրին, և այդ ուժերի միավորումը լիովին բնական քայլ էր։










