Կանն 2013. ամենասպասված պրեմիերաներն ու դրանց թրեյլերները (տեսանյութեր)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր հրապարակվել է հեղինակավոր Կաննի 66-րդ կինոփառատոնի ամբողջական ծրագիրը։ Եվ քանի որ ինտրիգն այլևս բացահայտված է, բրիտանական Tatler-ը ներկայացրել է գալիք միջոցառման ամենասպասված պրեմիերաներն ու դրանց թրեյլերները։
1. «Մեծն Գեթսբի» (գլխ. դերերում Լեոնարդո դի Կապրիո, Քերի Մալիգան, Թոբի Մաքգուայեր)։ Բազ Լուրմանի ֆիլմը նկարահանված է ճանաչված ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի հիման վրա։
2. «Էլիտար հասարակություն» (գլխ. դերում՝ Էմմա Ուոթսոն)։ Սոֆյա Կոպոլայի ֆիլմի գլխավոր հերոսները հոլիվուդյան աստղերի տները թալանող դեռահասներն են։
3. «Միայն Աստված կների» (գլխ. դերում Ռայան Գոսլինգ)։ Ֆիլմը պատմում է Թայլանդում գործարարի անվան տակ թաքնվող գանգստերի մասին։
4. «Լյուին Դևիսի ներսում». ֆիլմի ռեժիսորներն են Կոհեն եղբայրները, որոնք փորձել են պատմել ազգային ոճում ստեղծագործող երաժշտի մասին, ով ցանկանում է իր տեղը գտնել «արևի տակ»։
5. «Մոմակալների հետևում» (գլխ. դերերում Մայքլ Դուգլաս, Մեթ Դեյմոն)։ Գեյ դրաման պատմում է միասեռականների մասին։
Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ֆիլմերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։















