Walt Disney ընկերությունն «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմեր կթողարկի ամեն տարի
Walt Disney ընկերությունը նախատեսում է 2015-ից սկսած յուրաքանչյուր տարի «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմ թողարկել, հայտնում է Газета-ն՝ վկայակաչելով Collider-ին։ Այդ մասին հայտարարվել է Լաս Վեգասում (ԱՄՆ) անցկացված CinemaCon համաժողովի ժամանակ։
Առաջին ֆիլմը կդառնա, ինչպես նախկինում էին հայտարարել ընկերության ներկայացուցիչները, «Աստղային պատերազմներ. Մաս VII»-ը, որի ռեժիսորը կլինի Ջեյ Ջեյ Աբրամսը։
Ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2015-ին։ Հաջորդ ֆիլմերի պրեմիերան նույնպես նախատեսվում է ամռան ամիսներին։
Այնուհետ հատվածներ կհայտնվեն յուրաքանչյուր 2-3 տարին մեկ, իսկ այդ ընթացքում կթողարկվեն ֆիլմեր՝ նվիրված առանձին հերոսներին։
Այդ նախագծերի, ինչպես նաև նոր ֆիլմի մանրամասները չեն բացահայտվում։










