Հայտարարվել են Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ֆիլմերը

15:52 • 18.04.13

Հայտարարվել են Կաննի 66-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի մասնակիցները, հայտնում է Газета-ն։ 

 

Գլխավոր մրցանակի համար պայքարող ֆիլմերի թվում են՝ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի «Միայն Աստված կների», Պաոլո Սորենտինոյի, Սթիվեն Սոդերբերգի «Մոմակալների հետևում», Ռոման Պոլանսկու «Վեներան մորթու մեջ», Ֆրանսուա Օզոնի «Ընդամենը 17», Իթան և Ջոել Քոենների «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմերը։

 

Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահ է ընտրվել ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը։

66-րդ կինոփառատոնը կանցկացվի 2013թ. մայիսի 15-26-ը։