Շոստակովիչի և բրիտանացի ռեփերի «համատեղ» ստեղծագործությունը ներկայացվել է «Այվորի Նովելո» մրցանակի
Աշխարհահռչակ խորհրդային երգահան Դմիտրի Շոստակովիչը մահից մոտ 4 տասնամյակ անց «ներկայացվել է» ժամանակակից, հեղինակավոր «Այվոր Նովելո» (Ivor Novello Awards) երաժշտական մրցանակի, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է, որ մասնավորապես Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան, որը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ԽՍՀՄ-ի պայքարն ընդդեմ ֆաշիստական բանակի, կյանքի է կոչվել երիտասարդ բրիտանացի ռեփեր Plan B-ի (Բեն Դրյու)՝ 2011թ. լոնդոնյան անկարգությունների թեմայով գրված երգում։
Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի 4-րդ գործողության մոտիվների հիման վրա գրված ստեղծագործությունը ներկայացվել է «Այվոր Նովելո»-ի 58-րդ մրցանակաբաշխաության «Լավագույն ժամանակակից երգ» անվանակարգում։ Շոստակովիչի անունը նշվում է նաև երգի համահեղինակների անվան շարքում։
Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի 4-րդ գործողությունը՝










