Վրաստանում սպասում են «Գրեմմիի» մրցանակակիր Քիմ Քաշքաշյանին
Թբիլիսիում այսօր սպասում են Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբերի ճանաչված ալտահար, «Գրեմմիի» մրցանակակիր Քիմ Քաշքաշյանին, տեղեկացնում է Грузия online-ը։
Վաղը՝ ապրիլի 20-ին, նա կմասնակցի «Կոնտրապունկտ» ժամանակակից երաժշտության փառատոնի բացմանը։
Համերգին նաև կմասնակցի ֆլեյտահար Իրակլի Եվստաֆիշվիլին և ժամանակակից երաժշտության լավագույն կատարողներից, արտերկրում աշխատող վրացի ալտահար Գեորգի Ցագարելին, ով փառատոնի համահիմնադիրն է։
Փառատոնը հիմնադրվել է 2007թ.-ին, այս տարի այն կանցկացվի արդեն 5-րդ անգամ։
«Կոնտրապունկտ 5» փառատոնը նվիրված է վրացի կոմպոզիտոր Վաժա Ազարաշվիլիին և հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին։










