Prada-ն գրական տաղանդներ է փնտրում

13:00 • 19.04.13

Prada նորաձևության տունը Giangiacomo Feltrinelli Editore հրատարակչության հետ համատեղ հայտարարել է գրական մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողը կստանա 5 հազար եվրո, գրում է buro247.ru-ն։ Մրցույթը մեկնարկում է այսօր և կտևի մինչև հունիսի 18-ը։ Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 31-ին։

 

Մրցույթին անհրաժեշտ է գրել էսսե՝ «Ինչպիսի՞ն են իրողությունները, որոնք մենք տեսնում ենք մեր աչքերով։ Եվ ինչպե՞ս են այդ իրողությունները փոխվում ոսպնյակների միջոցով» թեմայով։

 

Առաջարկված թեման հայտնվել է ակնոցների փոխաբերական իմաստից, որը դիտվում է որպես գործիք՝ նոր աշխարհը հասկանալու և ուսումնասիրելու համար։

 

Ուղարկել աշխատանքը կարելի է Prada-ի կայքի միջոցով։ Մեկ մարդը կարող է միայն մեկ էսսե ուղարկել, որը գրված կլինի հեղինակի մայրենի լեզվով։
 

Նորաձևության տան դիզայներ Միուչա Պրադան քաղաքագիտության և փիլիսոփայության դոկտորական աստիճան ունի և միշտ ընդգծել է, որ Prada-ն խելացի կանանց համար է։