Գրականության պատմության մեջ առաջին դետեկտիվ պատմվածքի հրատարակումը. «Սպանություն Մորգ փողոցում» Էդգար Պո
Ֆիլադելֆիական «Graham’s Ladies’ and Gentlemen’s Magazine» ամսագրում 1841թ. ապրիլի 20-ին գրականության պատմության մեջ առաջին անգամ հրատարակվում է ամերիկացի գրող Էդգար Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» դետեկտիվ պատմությունը, գրում է calend.ru-ն։
Գործողությունը կատարվում է Փարիզում, որտեղ փողոցում երկու կնոջ սարսափելի սպանություն է տեղի ունենում, իսկ գլխավոր հերոսը, ով մասնավոր խուզարկու է, վարում է հետաքննությունը։
Համարվում է, որ հենց այս ստեղծագործությունից է սկսել դետեկտիվ ժանրի զարգացման հաշվարկը։ Հետագայում Պոն ևս մի քանի պատմվածք է գրել տվյալ ժանրում։
Նրա ստեղծագործությունները ոչ միայն առաջինն էին, այլ շատ քննադատներ կարծում են, որ մինչ այժմ նաև լավագույնն են։ «Դետեկտիվ» տերմինը հայտնվել է միայն 25 տարի անց, իսկ իր նովելները անձամբ հեղինակն անվանում էր «տրամաբանական» կամ «պատմվածքներ եզրակացությունների մասին»։










