Երևանի Խնկո Ապոր անվան գրադարանի մոտ բացվել է Ընթերցողի արձանը

22:00 • 20.04.13

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նկարիչ-քանդակագործ Նուռի՝ Արման Դավթյանի հեղինակած Ընթերցողի արձանի բացմանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Բրոնզաձույլ քանդակը տեղադրվել է խորհրդանշական վայրում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ:

 

Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող կոմպոզիցիան կազմված է գրքերից և լուսամփոփից:

 

Ցանկության դեպքում ընթերցասերները կարող են ազատ նստել քանդակի վրա և ընթերցանությամբ զբաղվել:



Միջոցառմանը ներկա մտավորականները համոզմունք են հայտնել, որ մայրաքաղաքում նման արձանի բացումը ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ավելացման յուրօրինակ խթան կհանդիսանա: