3 Doors Down խմբի բաս կիթառահարը մեղադրվում է անզգուշության հետևանքով սպանության համար
Ամերիկյան 3 Doors Down ռոք խմբի բասիստ Թոդ Հարելը մեղադրվում է հարբած վիճակում ճանապարհատրանսպորտային պատահար իրականացնելու համար, որի հետևանքով մեկ մարդ է մահացել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Վթարը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, Թենեսի նահանգում։ Նա մեծ արագությամբ ընթանալով բախվել է իր առջևից ընթացող մեքենային, որի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը։ Միջադեպի հետևանքով վերջինս մահացել է։ Հարելը հրաժարվել է 100.000 դոլար գրավ թողնել և այժմ գտնվում է կալանքի տակ։
Ապրիլի 20-ին խմբի կայքում հայտնվել է փոքր հաղորդագրություն, որում երաժիշտները ցավակցություն են հայտնում զոհվածի հարազատներին։
Այս խմբին հայտնիություն է բերել 2000-ին թողարկված Kryptonite երգը։ Նրանց վերջին ստուդիական աշխատանքը «Time of My Life» ալբոմն է, որը թվագրվում է 2011թ.-ով։










