Ախալցխայում կանցկացվի «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես
Ախալցխայի USAID-ի «Ժողովրդավարական ներգրավածության կենտրոնում» ապրիլի 23-ին «Զորի Զորյանի» անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվելու է «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես, տեղեկանում ենք akhaltskha.net կայքից:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Ցուցահանդեսին ներկայացվելու են 1915թ. Հայոց Ցեղասպանությանը վերաբերող նկարներ, ականատեսների, մտավորականների և դեսպանների խոսքեր: Ցուցահանդեսին ներկայացվելու են նաև Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության անդամների մի քանի նկարներ «Շարունակվող Ցեղասպանություն» խորագրով:
Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել տեղի իշխանություններին, հասարակական կազմակերպությունների անդամներին և վրաց հասարակությանն այն մեծ աղետը, որը տեղի է ունեցել 1915թ. Օսմանյան կայսրությունում:










