Ստեղծագործ հայացք երկնքին. «նկարազարդ» երկինք՝ Թոմաս Լամադյոյից (լուսանկարներ)

11:43 • 21.04.13

Ֆրանսիացի արվեստագետ Թոմաս Լամադյոն (Thomas Lamadieu) որոշել է իր պատկերազարդումների համար կտավի փոխարեն օգտագործել երկինքը, հայտնում է adme.ru-ն։

 

«SkyArt» նախագծի շրջանակներում Թոմասն իրար մոտ գտնվող քաղաքային շենքերի միջև ընկած երկնային տարածքը լրացնում է հետաքրքիր կերպարներով։

 

Նրա աշխատանքների արդյունքը նկարազարդումների և լուսանկարների խառնուրդն է։ Սովորական գծային նկարները վիզուալ հակադրվում են շրջակա օբյեկտների գունագեղ լուսանկարներին։