Նյու Յորքում վաճառքի է հանվել էնդի Ուորհոլի նախկին առանձնատունը
Նյու Յորքում 5.795 մլն դոլարով վաճառքի է հանվել կուլտային նկարիչ Էնդի Ուորհոլի նախկին տունը, հայտնում է Корреспондент-ը։
Հայտնի նկարիչը գնել էր 5-հարկանի առանձնատունը 1959-ին 60 հազ. դոլարով և ապրել այնտեղ 15 տարի։ Հենց այնտեղ է նա ստեծել իր ամենահայտնի աշխատանքները։
1974-ին Ուորհոլը վարձով է տվել տունն իր բիզնես-մենեջեր Ֆրեդերիկ Հյուզին, ով 1989-ին գնել է այն 593 հազ. դոլարով։ Այդ ժամանակից ի վեր ևս երկու սեփականատեր է փոխվել։
Նկարչի արվեստանոցը գտնվել է առաջին հարկում։ Տունը վաճառքի է դրվել դեռևս 2008-ին, այն ժամանակ արժեցել է 5.99 մլն դոլար։










