Շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո Մարտին Սկորսեզեն պատրաստվում է էկրանավորել «Լռություն» վեպը
Հանրահայտ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատրաստվում է զբաղվել ճապոնացի գրող Սյուսակու Էնդոյի «Լռություն» վեպի էկրանավորման աշխատանքներով 2014-ին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Deadline-ին։
Նախագծի ֆինանսավորմամբ կզբաղվեն Emmett/Furla Films և Corsan Films ընկերությունները։ Նկարահանումները կանցկացվեն Թայվանում։ Թե հատկապես երբ կսկսվեն դրանք, կախված է դերասանների հասանելիությունից։
Իսկ թե ով կնկարահանվի ֆիլմում, չի պարզաբանվում։ Նախկինում գլխավոր դերի հավակնորդ էր համարվում Դենիել Դեյ Լյուիսը, սակայն այժմ նրա անունը չի նշվում։
Սկորսեզեն պայմանագիր էր կնքել Cecchi Gori Pictures ընկերության հետ, որի շրջանակում նա պետք է զբաղվեր «Լռության» աշխատանքներով դեռևս 1990թ., սակայն գործն այդպես էլ չի սկսվել։
Սպասվում է, որ Սկորսեզեն ֆիլմի հետ կապված լրացուցիչ մանրամասներ կներկայացնի հանրությանը Կաննի կինոփառատոնի ժամանակ։










