will.i.am-ը նոր երգը ձայնագրել է անմիջապես Լուվրում` «Մոնա Լիզա»-ի կողքին (տեսանյութ)

13:25 • 22.04.13

Ճանաչված ամերիկացի երգիչ will.i.am-ը (Ուիլյամ Ջեյմս Ադամս) վերջերս ձայնագրել է նոր երգ՝ Smile Mina Lisa («Ժպտա՛, Մոնա Լիզա»), որը տեղ կգտնի նրա նոր ալբոմում, հայտնում է LuxPlanet-ը։ Երգիչը հայտնի է իր ստեղծագործ խառնվածքով։ Նա բարեհաջող հանդես է գալիս որպես ռեփեր, դիջեյ, երգեր է գրում, բիզնեսով, բարեգործությամբ զբաղվում, հնչյունավորում մուլտֆիլմեր, ինչպես նաև հանդիսանում է Intel ընկերության կրեատիվ դիզայները։

 

Ռեփերը պարտադիր ցանկացել է, որ երգի կիթառային բոլոր հատվածները ձայնագրվեն Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցի մոտ, սակայն այս հարցում մի շարք բարդությունների առաջ է կանգնել։

 

Մասնավորապես, Փարիզի Լուվր թանգարանի տնօրինությունը ոչ մի կերպ չի համաձայնել լեգենդար կտավը մի քանի ժամով տրամադրել will.i.am-ին։ Ուստի ռեփերը, հետևելով հայտնի ասացվածքին՝ «Եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդն է գնում սարի մոտ», անձամբ գնացել է Լուվր, որպեսզի ձայնագրությունը հենց թանգարում անցկացնի։

 

Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցերեկային ժամերին Լուվրում բազմաթիվ այցելուներ կան, երաժիշտը ստիպված է եղել սպասել մինչև թանգարանի փակումն ու գիշերվա ժամը 2-ին ձայնագրություն արել «Մոնա Լիզա»-ի «հետ»։ Դրանից հետո will.i.am-ն ասել է, որ բացառիկ, անմոռանալի տպավորություններ է ստացել։